Ցուցահանդեսներն ու համերգները դեպրեսիան բուժում են
Advertisement 1000 x 90

Ցուցահանդեսներն ու համերգները դեպրեսիան բուժում են

Մշակութային միջոցառումներին հաճախելը բարերար է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբանների հետազոտության համաձայն՝ ամենամսյա հաճախումները թանգարաններ, ցուցահանդեսներ կամ կինոդիտումների փաստացի կրկնակի կրճատում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են Մեծ Բրիտանիայի մեծահասակ բնակչության լոնգիտյուդինալ զննման՝ ELSA (English Longitudinal Study of Ageing) տվյալները, որին ներգրավված էր 50 տարեկանից մեծ 4 հազար մարդ: Նրանց ընդհանուր առմամբ հետեւել են 10 տարի:

Պարզվել է, որ մշակութային միջոցառումներին նույնիսկ հազվադեպ հաճախելը բարերար է անդրադառնում մարդու հոգեկան եւ էմոցիոնալ առողջության վրա՝ 32 տոկոսով նվազեցնելով դեպրեսիայի զարգացման հավանականությունը: Իսկ եթե թատրոն կամ կինո արշավները տեղի ունենան ամսական թեկուզ մեկ անգամ, ապա այն կնվազի 48 տոկոսով:

Բարենպաստ էֆեկտը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակութային կյանքին ներգրավվածությունը նպաստում է միայնակության զգացման նվազմանը, եւ դրա հետ մեկտեղ նոր տպավորություններ է պարգեւում: Արդյունքում օրգանիզմում կրճատվում է սթրեսային հորմոն կորտիզոլի խտությունը:

news.am