
Տարվա ավարտին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը և ArmMod Fashion-ը իսկական անակնկալ էին պատրաստել բնասերների և նորաձևության սիրահարների համար: Վաղ առավոտյան WWF-ի և ArmMod Fashion-ի անդամները, հայ մոդելներն ու բլոգերները ուղևորվեցին Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն: Կենտրոնը ստեղծվել է Հայաստանի բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի նպատակն է Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում։