Ավելորդ քաշը ոչ միայն ոչ էսթետիկ երևույթ է, այլև կարող է դիաբետի, սրտի, հոդերի, լյարդի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։ All-4-woman.ru կայքը գրում է, որ սննդակարգի շտկումն ի օգուտ թարմ և բնական բանջարեղենի, սպիտակուցների, որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության և այս էլիքսիրի մի բաժակի՝ կարող են հրաշքներ գործել։ Վաղուց արդեն հայտնի է այն մասին, որ չամանը նիհարեցնելու հատկություն ունի։ Այն օգնում է ավելորդ ջուրը հանել օրգանիզմից, ինչպես նաև լավացնում է նյութափոխանակությունը։ Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ընդունել չամանը։
Մեկ ամսվա ընթացքում 10 կգ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց 20 րոպե առաջ խմել 1 ճաշի գդալ այս ըմպելիքից։
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ մանրացված չաման
իմբիրի ½ մանրացված արմատ
½ կիտրոն
2 բաժակ ջուր
Եռացրեք ջուրը, ավելացրեք չամանն ու իմբիրը։ Թույլ կրակին դրեք 5 րոպե, ապա սառեցրեք։ Քամեք կիտրոնի հյութը, ավելացրեք ըմպելիքին։ Բացի նիհարեցնող հատկությունից՝ այս ըմպելիքը կարող է նաև ընդհանուր առմամբ լավացնել առողջությունը։ Իմբիրը պայքարում է վարակների և բակտերիաների դեմ, իսկ կիտրոնն ապահովում է վիտամին C-ի անհրաժեշտ քանակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը