
ԱՄՆ Փիբոդի թանգարանում (Մասաչուսեթս նահանգ) կանցկացվի «Կոշիկ. վայելք և ցավ» անվանումով ցուցահանդես: Դրա համար նմուշներ ընտրվել են Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի հետ համագործակցությամբ: Այցելուներին կներկայացվեն ավելի քան 130 դիզայներների, այդ թվում՝ Manolo Blahnik-ի, Christian Louboutin-ի, Salvatore Ferragamo-ի, Jimmy Choo-ի, Roger Vivier-ի և Prada-ի ստեղծագործություններից:
Ցուցանմուշների թվում են Վիկտորյա թագուհու, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կոշիկները, նաև բարձր ներբաններով կոշիկները Վիվյեն Վեսթվուդից, որոնց պատճառով սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մի անգամ ընկել է ցուցադրության ժամանակ:
Ցուցահանդեսի բացումը նախատեսվում է նոյեմբերի կեսին, որոշ նմուշներ հնարավոր կլինի գնել, հայտնում է WWD-ն: