Cluber.com.ua կայքը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, եթե սեռական հարաբերություն չեք ունենում։
Էրեկտիվ դիսֆունկցիա
Կա՛մ ամեն ինչ օգտագործում եք ըստ նշանակության, կա՛մ կորցնում։
Միզապարկի վերահսկման հետ կապված խնդիրներ
Հատկապես կանանց շրջանում։ Նրանց դեպքում սեռական հարաբերությունը մարզում է մկանները, ինչն օգնում է վերահսկել միզարձակումը։
Արյան բարձր ճնշում
Պարբերական սեռական հարաբերությունն օգնում է նորմայի սահմաններում պահպանել արյան ճնշումը։
Կանանց շրջանում կարող է վագինալ չորություն լինել։
Սրտի կաթվածի բարձր հավանականություն
Որոշ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ պարբերական սեռական հարաբերությունները երկու անգամ նվազեցնում են սրտի կաթվածի առաջացման հավանականությունը։
Դեպրեսիա
Սա փակ շրջան է՝ դուք սեռական հարաբերություն չեք ունենում, ընկնում եք դեպրեսիայի մեջ։ Արդյունքում՝ ձեզ համար ավելի դժվար է սեռական հարաբերության համար զուգընկեր գտնելը, կամ չեք կարողանում սեռական հարաբերություն ունենալ։
Խնդիրներ հիշողության հետ
Սեռական հարաբերությունն ուղեղին օգնում է նոր բջիջներ արտադրել, որոնք պատասխանատու են հիշողության համար։
Սթրեսի բարձր մակարդակ
Սեռական հարաբերությունը սթրեսից ազատվելու բնական միջոց է։
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»