Եթե մենք ինչ-որ բան ենք ուզում, նշանակում է, դա մեզ չի բավականացնում: Բայց կոնկրետ ի՞նչ…
Եվ այսպես, եթե Դուք…
Աղի ինչ-որ բան եք ուզում
Օրգանիզմը ջրազրկված է:
«Փրկության» բաղադրատոմսը շատ պարզ է. ավելի շատ ջուր խմեք:
Անբավարար քլորիդներ:
Ավելի շատ օգտագործեք ձուկ և ծովամթերք, անցեք ծովային աղի: Փորձեք այծի կաթ խմել:
Ինֆեկցիայի օջախ:
Խորհրդակցեք մասնագետի հետ:
Թթու ինչ-որ բան եք ուզում
Ձեր կերակուրը չափազանց անալի է, իսկ օրաբաժնի մեջ մտնում են միայն «չեզոք» մթերքներ (խաշած միս և ձուկ, կարտոֆիլ և կաթ): Ավելացրեք աղը:
C վիտամինի դեֆիցիտ և մագնիումի պակաս:
Կերակրի մեջ օգտագործեք ընկուզեղեն, սերմեր և ընդեղեն:
Պրոբլեմներ կարող են լինել լեղապարկի և լյարդի հետ:
Դիմեք մասնագետի:
Դառը կամ կծու ինչ-որ բան եք ուզում
Քիչ կերեք յուղոտ կերակուր: Օրգանիզմը դառը կամ կծու է ուզում, երբ այնտեղ կա յուղի ավելցուկ:
Եթե վերևում նկարագրված դեպքը Ձեր տարբերակը չէ, ապա կարող է պրոբլեմը կապված լինել ստամոքսի հետ: Դիմեք մասնագետի:
Կծվի պահանջ հաճախ լինում է ինտոքսիկացիայի ժամանակ:
Յուղոտ ինչ-որ բան եք ուզում
Ձեր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձր է:
Դուք ճարպակալում ունեք:
Եվ դրա պատճառով յուղոտ կերակուրը լրջորեն կրճատել եք:
Ճարպալուծող վիտամինների պակաս:
Ինչպես պակասեցնել յուղոտ կերակուր ուտելու ցանկությունը: Կերակրի մեջ շատ օգտագործեք պանիր, կաթնամթերք և կաղամբ բրոկոլի:
Քաղցր ինչ-որ բան եք ուզում
Քրոմի, ֆոսֆորի կամ տրիպտոֆանի պակաս:
Գնեք դեղատնից քրոմի պրեպարատ, և պրոբլեմը կլուծվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը