
Բաղադրիչներ
- Կիտրոն – 1 հատ
- Նարինջ – 1 հատ
- Ջուր – 3 լ
- Մեղր – 3 թ/գ
- Շաքարավազ – 3 թ/գ
Պատրաստման եղանակը
- Մրգերը լվանալ տաք ջրով, այնուհետև բարակ շերտատել, հեռացնել բոլոր կորիզները:
- Բոլոր մրգերը շարել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը: Պատառաքաղով մի փոքր տրորել, որպեսզի մրգերի հյութը դուրս գա:
- Մրգերի վրա ջուր լցնել, դնել ցածր կրակի վրա և հասցնել եռման, ինչից հետո կոմպոտը վերցնել կրակի վրայից և սառեցնել մինչև 40 աստիճան:
- Սառեցված կոմպոտին մեղր ավելացնել, խառնել և թողնել ևս կես ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը