Բաղադրիչներ
- Թարմ բազուկ
- Շաքարավազ – 4 թ/գ
- Քացախ (9%) – 3 ճ/գ
- Ջուր – 1 լ
- Աղ – 4 թ/գ
- Սև հատիկավոր պղպեղ – 5-7 հատ
- Դափնու տերև – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Եփել բազուկը մոտ 30-40 րոպե: Հետո թափել ջուրը և սառեցնել:
- Սառելուց հետո բազուկը մաքրել և կտրատել:
- Կտրատված բազուկը շարել 0.5 լ կամ 0.7 լ ստերիլ բանկաների մեջ, բայց ամբողջ բանկան չլցնել:
- Ոչ մեծ թասի մեջ ջուրը հասցնել եռման, ավելացնել շաքարավազ, աղ, դափնու տերև և պղպեղ:
- Եռացնել մի քանի րոպե, վերցնել կրակից, ավելացնել քացախը:
- Մարինադը լցնել բազուկի վրա:
- Ստերիլացնել բանկաները 10-15 րոպե:
- Դրանից հետո փակել մետաղյա կափարիչներով:
- Պահպանել սառը տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը