Բաղադրիչներ
- Ալյուր – 250 գ
- Մեղր – 115 գ
- Կիտրոնի կամ նարնջի քերած կեղև – 1 հատ
- Շաքարավազ – 50 գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Սառը կարագ (խորանարդաձև կտրատված) – 100 գ
- Մանր կտրատված ընկույզ – 25 գ
Միջուկի համար
- Շաքարի փոշի – 115 գ
- Կարագ – 50 գ
- Մեղր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել ալյուրը, փխրեցուցիչը և շաքարավազը:
- Ավելացնել կտրատված կարագը և տրորել ձեռքով:
- Ավելացնել կեղևը:
- Ալյուրի մեջ ավելացնել տաքացրած մեղր:
- Խմոր հունցել և բաժանել 2 գնդի:
- Մեկ գնդից ձևավորել 20 թխվածքաբլիթներ:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Մնացած 20 թխվածքաբլիթների վրա ընկույզ շաղ տալ և նույնպես թխել 180 աստիճան ջեռոցում:
- Սառեցնել և քսել միջուկը, միացնել իրար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը