
Բաղադրիչներ
- Խնձոր
- Կաթնաշոռ (1.8%) – 30 գ
- Կաթ (0.5%) – 1 ճ/գ
- Շաքարավազ՝ ըստ ճաշակի
- Վանիլին
Պատրաստման եղանակը
- Խնձորը լվանալ, կափարիչը կտրել և հեռացնել միջուկը:
- Խառնել կաթնաշոռը, կաթը, շաքարավազը, վանիլինը: Պետք է ստացվի թթվասերի խտության զանգված:
- Նախապատրաստել ջեռոցը:
- Կրեմը լցնել խնձորի մեջ և 20-30 րոպեով դնել ջեռոցի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը