Kia Soul․ Ի՞նչ սպասել նոր էլեկտրոքարից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Kia Soul․ Ի՞նչ սպասել նոր էլեկտրոքարից

Երրորդ սերնդի Kia Soul-ի առաջին հայտնությունը նախորդ տարվա աշնանը լիարժեք չէր, քանի որ չէր ընգրկում էլեկտրական տարբերակը, որի մասին մանրամասները հայտնի են դարձել միայն այժմ։

Kia ընկերությունն արդեն հիմա Կորեայից 4000 պատվեր է ստացել և մտադիր է առաջիկա տարվա ընթացքում 20 000 էլեկտրոքար վաճառել։ Մեքենան առաջարկվելու է երկու տարբերակով, որոնք միմյանցից տարբերվելու են շարժիչի հզորությամբ և մարտկոցի խնայողականությամբ։

Առաջինը զինված կլինի լիթիում-իոնային մարտկոց (64 կիլովատ/ժամ) և 150 կիլովատ (204 ձիաուժ) հզորությամբ էլեկտրաշարժիչով։ Քաղաքային ռեժիմում այն կբավարարի 427՝ մայրուղու վրա՝ 336 կմ անցնելու համար։

Հատկանշական է նաև, որ մեքենայի բորտային էլեկտրոնիկան կառաջակի շարժման 4 ռեժիմ՝  Eco+, Eco, Normal և Sport։ Բացի այդ, վարորդը կկարողանա ընտրել ռեկուպերատիվ արգելակման ուժը։ Նախատեսված է երեք ռեժիմ՝ 0-ից մինչև 3, ընդ որում վերջինում մեքենան կարելի է ղեկավարել՝ գրեթե չդիպչելով արգելակման ոտնակին։

qaghaq.am