Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ փոքր փոփոխությունները ևս կարող են օգնել արդյունքի հասնել:
Օրվա ընթացքում նվազագույնը 5 րոպե քայլեք: Գլխավոր խնդիրը, որը վտանգի տակ է դնում մարդու առողջությունը, նստակյաց կենսակերպն է: Մենք շատ քիչ ենք քայլում, քիչ ժամանակ անցկացնում բնության գրկում: Բայց հարկավոր է օրվա ընթացքում նվազագույնը 5 րոպե տրամադրել քայլելուն: Դա կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև կնպաստի առողջությանը:
Օրվա ընթացքում մի խնձոր կերեք: Խնձորը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմին «ստիպում» են ակտիվորեն այրել ճարպերը և արագացնել նյութափոխանակությունը:
Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմեք: Նախ, դա կօգնի հասկանալ՝ արդյո՞ք իսկապես քաղցած եք, թե՞ ոչ. մենք հաճախ ենք շփոթում այդ զգացումները: Սա կօգնի ավելի քիչ ուտել, ինչպես նաև օրգանիզմը կբավարարի հեղուկով, որն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն աշխարհի համար:
Մեծ ափսեները փոխարինեք փոքրով: Հագեցածության զգացումն ուղեղին հասնում է ավելի ուշ. այդ ընթացքում մենք հասցնում ենք ավելի շատ ուտել, քան անհրաժեշտ էր: Այս թակարդից խուսափելու համար կերեք դանդաղ, մեծ ափսեները փոխարինեք փոքրով:
Սուրճի փոխարեն թեյ խմեք: Սուրճը էներգիա է հաղորդում, ինչպես նաև նպաստում նյութափոխանակությանը, սակայն հարկավոր չէ չարաշահել այն: Փորձեք դրա փոխարեն կանաչ թեյ օգտագործել: Այն բազմաթիվ օգտակար հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև օգնում է պայքարել որովայնի փքվածության դեմ:
5 րոպե շուտ պառկեք քնելու: Այս սովորությունը ձեզ կօգնի շաբաթվա ընթացքում ավելի շատ քնել. քնի պակասը կարող է անառողջ սնունդ օգտագործելու ցանկություն առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը