Բաղադրիչներ
- Կարագ – 180 գ
- Շաքարավազ – 2 բաժակ
- Յուղոտ սերուցք – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը լցնել կաթսայի մեջ և դնել ցածր կրակին: Երբ շաքարավազը հեղուկի սկսի վերածվել, անդադար խառնել, մինչև բոլոր գնդիկներն անհետանան և ստացվի միասեռ զանգված:
- Այնուհետև կարելի է ավելացնել կարագը: Պետք է առաջանան պղպջակներ:
- Մի քանի րոպե խառնել, այնուհետև լցնել սերուցքը: Նորից պղպջակներ են առաջանալու:
- Պետք է թողնել, որպեսզի զանգվածն ամբողջությամբ պղպջակներով պատվի, այդ ընթացքում երկու անգամ խառնել և անջատել կրակը:
- Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը