
Բաղադրիչներ
- Վարսակի փաթիլ – 1 բաժակ
- Սոխ – 1 հատ
- Շամպինիոն – 100 գ
- Սխտոր – 2 ատամիկ
- Մաղադանոս՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Վարսակի փաթիլների վրա լցնել կես բաժակ եռացրած ջուր:
- Թողնել 30 րոպե, որպեսզի վարսակն ուռչի:
- Մանր կտրատել շամպինիոնը, ճզմել սխտորը:
- Քերիչով անցկացնել սոխը:
- Ավելացնել մանրացրած մաղադանոսը և լավ խառնել:
- Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և պատրաստել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը