Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին զարմացրել է իր հագուստի գույնի ընտրությամբ։ Թահուգին եկեղեցի գնալու համար կրել է 2019թ.-ի գլխավոր գույնի հագուստ, հայտնում է Vogue-ը։
Եղիսաբեթ Երկրորդը մարջանագույն հագուստ է կրել՝ բաճկոն, զգեստ և գլխարկ, որոնք պատրաստված են նույն կտորից։ Թագուհին ցույց է տվել՝ ինչի հետ կարելի է համադրել «տարվա գլխավոր գույնը». ընտրվել էին սև կոշիկներ, պայուսակ ու ձեռնոցներ։
Նախորդ տարվա ավարտին Pantone հետազոտական և տեղեկատվական կենտրոնը 2019թ. գույն է անվանել մարջանագույնը (Living Coral):
«Սրտահույզ, բայց նուրբ երանգը պարուրում է ջերմությամբ ու հոգատարությամբ՝ մշտապես փոխվող միջավայրում թարմություն ու հարմարավետություն հաղորդելու համար»,- ասված էր կենտրոնի հայտարարության մեջ։