Tesla ընկերությունը, որը պատկանում Է միլիարդատեր Իլոն Մասքին, պայմանավորվել Է կուտակիչներ արտադրող կալիֆոռնիական Maxwell Technologies-ի գնման շուրջ: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
«Tesla-ն կուտակիչ մարտկոցներ արտադրող Maxwell Technologies-ն գնում Է 2018 մլն դոլարով»,-նշում Է գործակալությունը, հավելելով, որ այդ ընկերության տեխնոլոգիաները թույլ կտան արագացնել Էլեկտրամոբիլների լիցքավորումը:
Maxwell Technologies-ն արդեն ավելի քան կես դար կուտակիչներ ու գերկոնդենսատորներ Է արտադրում արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Ներկայում ընկերությունն իր արտադրանքը մատակարարում Է այնպիսի ավտոհսկաների, ինչպիսիք են՝ General Motors-ը եւ Volkswagen-ը: Reuters գործակալության տեղեկատվությամբ, այսօրվա դրությամբ Tesla-ն իր բոլոր կուտակիչները պատվիրում Է Panasonic ճապոնական կորպորացիային:
Ինչպես ընդգծում են փորձագետները, Maxwell Technologies-ի գնումը Մասքի ընկերությանը թույլ կտա ամենակարճ ժամկետում կարգավորել Էլեկտրամոբիլների համար սեփական կուտակիչների արտադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: