Մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը KKWBeauty ապրանքանիշի սիրահարների համար Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ անակնկալ է պատրաստել: Նա շրթներկերի նոր երանգներ է թողարկել և այդ մասին հայտարարել իր ինստագրամյան էջում: Նոր հավաքածուն կոչվում է Nudes Lipstick Set: Ավելի վաղ Քարդաշյանն իր երկրպագուներին էր ներկայացրել շրթներկների ավելի վառ երանգներ:







