5 վիտամին և հանքանյութ, որոնք օգնում են արագ նիհարել
Advertisement 1000 x 90

5 վիտամին և հանքանյութ, որոնք օգնում են արագ նիհարել

Նիհարելու համար կարևոր է ոչ միայն առողջ սննդակարգը, այլև օրգանիզմում սննդարար նյութերի բավարար մակարդակը: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամիններն ու հանքանյութերն օգնում են ազատվել ճարպերից, մկանային զանգված ձեռք բերել:

Վիտամին B12: Այս վիտամինի բավարար մակարդակն էներգիա է հաղորդում, արագացնում նյութափոխանակությունը, ինչը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն: Այս վիտամինը նպաստում է նաև ուղեղի և նյարդային համակարգի բնականոն աշխատանքին:

Մագնիում: Մագնիումն օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթներ ունի: Այն նպաստում է մթերքի վերածմանն էներգիայի, օգնում ազատվել հոգնածությունից, մկանային ջղակծկումներից: Արդյունքում՝ այն հնարավորություն է տալիս բարձրացնել ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունավետությունը: Հավասարակշռված սննդակարգը հնարավորություն կտա խուսափել այս հանքանյութի մակարդակի նվազումից: Հակառակ դեպքում անհրաժեշտություն կլինի հավելումներ օգտագործել, միայն թե՝ բժշկի նշանակմամբ:

Վիտամին C-ով հարուստ են ելակը, նարինջը, կարմիր պղպեղը և այլ մթերքներ: Այս վիտամինի բավարար մակարդակը ևս շատ կարևոր է օրգանիզմի համար, իսկ անբավարարության դեպքում կարող են լուրջ խնդիրներ նկատվել, այդ թվում՝ զարկերակային ճնշման տատանումներ: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որն անհրաժեշտ է մկանային զանգված ձեռք բերելու, ճարպերն այրելու համար:

Սննդային մանրաթելեր: Սրանք նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն, ճարպի յուրացմանը: Երկար ժամանակով հագեցածության զգացում են հաղորդում, ինչը հնարավորություն է տալիս խուսափել չափից շատ ուտելուց:

Կալցիում: Այս հանքանյութն անհրաժեշտ է ոչ միայն ոսկորների և ատամների առողջության, այլև մկանային զանգվածի համար: Դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել մաշկի տակ մեծ քանակով ճարպի կուտակման:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը