
Բաղադրիչներ
- Լոլիկ (2 մասի բաժանած) – 2 կգ
- Սխտոր – 2 հատ
- Բուլղարական պղպեղ – 4 հատ
- Կանաչի
- Կարմիր կծու պղպեղ – 2 հատ
- Քացախ – 100 գ
- Շաքարավազ – 100 գ
- Բուսայուղ – 100 գ
- Աղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Մսաղացով անցկացնել պղպեղը, սխտորը և 2 կարմիր կծու պղպեղները, խառնել:
- Մանր կտրատել կանաչին:
- Երեք լիտրանոց բանկայի մեջ շերտերով տեղադրել լոլիկը, հետո բանջարեղենային խառնուրդը, կանաչին:
- Փակել բանկան և տեղավորել սառնարանում շրջված վիճակում:
- Ութ ժամ անց լոլիկները պատրաստ են:
- Պատրաստել սոուս քացախով, շաքարավազով և բուսայուղով: Մատուցել սոուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը