Տղամարդիկ ստում են իրենց սեռական օրգանի չափի մասին․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Տղամարդիկ ստում են իրենց սեռական օրգանի չափի մասին․ հետազոտություն

Տղամարդիկ, ովքեր կախված են հասարակական կարծիքից, ստում են իրենց օրգանի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Journal of Sex & Marital Therapy ամսագրում հրատարակված հոդվածում։

Ինչպես հայտնում է New York Post-ը, հետազոտությունը պարզել է, որ շրջապատի հավանությունից կախված տղամարդիկ հակված են պնդել, որ իրենց առնանդամի երկարությունը 15 և ավելի սանտիմետր է։ Իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են Մարլոու Կրաունի Հավանության մոտիվացիայի ինքնագնահատականի ախտորոշման մեթոդիկայի վրա, ինչը օգնել է բացահայտել «սոցիալ-կախվածություն ունեցող տղամարդկանց»։

Ինչպես պարզվել է, իրոք, կապ գոյություն ունի սոցիալական ցանկալիության և մեծ առնանդամ ունենալու հավաստիացումների միջև։ Միայն հետազոտվողների 27 տոկոսն է ասել, որ էրեկցիայի վիճակում իր առնանդամը 15 սմ-ից փոքր է, այն դեպքում, երբ 31 տոկոսը հայտարարել է 18 և ավել սանտիմետրի մասին։

Միաժամանակ, տղամարդկանց կողմից բարձրաձայնված տվյալները հակասության մեջ են մտնում նախորդ հետազոտությունների հետ, որոնց շրջանակներում  ոչ թե խոսքերով, այլ գործով է ապացուցվել ֆալոսի երկարությունը։ «Գովազդված» և իրական առնանդամների միջև տարբերությունը հսկայական է եղել՝ ավելի քան 5 սմ։

Հետազոտության հեղինակ, Քլեմսոնի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Բրյուս Քինգը նշում է, թե այն կարծիքը, որ առնանդամի չափը էրեկցիայի ժամանակ 15 սմ-ից անցնում է, ավելի քան առասպել է։ Իրականում այդ ցուցանիշը կազմում է մոտ 12 սմ։

med.news.am