Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». armeniasputnik.am

Սիսիանցի դպրոցական Տիգրան Թովմասյանը պարապ մնալու ժամանակ չունի։ Նա զբաղվում է նախագծման աշխատանքներով, ծրագրավորման ու ինժեներիայի դասընթացների է հաճախում։ Արդեն հասցրել է իր առաջին մեքենան հավաքել։

Համակարգչային 3D մրցավազքում կարելի է մինչև երեք հարյուր կիլոմետր-ժամ արագություն հավաքել։ Սիսիանցի Տիգրանն այդպես չի կարող. նրա մեքենայով մեծ արագություն չես հավաքի, բայց դրա փոխարեն տղան ինքնուրույն է հավաքել այն, թեև դեռ դպրոցն էլ չի ավարտել։

«Դե ոնց ասեմ․․․ Եսիմ ինչ բան չկա․․․ Կապոտը «Մերսեդեսից» ա, «պրիբորը»՝ «Միցուբիշիից», նստարանները հին «Նիսանից» եմ գտել», – ասում է Տիգրան Թովմասյանը։

Այս ամենն արել է դասերից հետո․ Տիգրանը 11-րդ դասարանում է սովորում։

Մի խնդիր է ունեցել․ երկար ժամանակ չի կարողացել շարժիչ գտնել։ Նույնիսկ հին շարժիչները Հայաստանում չեն շպրտում. մաս-մաս քանդում են ու վաճառում։ Ավելորդ գումարը ոչ ոքի չի խանգարում, այն էլ` Սիսիանում։ Բայց ի վերջո գտել է հին «ջորուց»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am