Աշխարհում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Օրինակ Փարիզում «Louis Vuitton» հիմնադրամը նոր ցուցահանդես է կազմակերպում, որին կներկայացվեն աշխատանքներ անգլիացի մեծահարուստ և բարերար Սեմյուել Կուրտոյի հավաքածուից:
Ընդհանուր հաշվով ցուցադրվելու է 110 ցուցանմուշ: Կտավներից շատերը պատկանում են հանճարեղ գեղանկարիչների գրչին, որոնցից են Կլոդ Մոնեն, Վինսենթ վան Գոգը, Պոլ Գոգենը և Էդուարդ Մանեն: Դասական գործերից զատ կազմակերպիչները մտադրվել են ցուցադրել նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ, այդպիսով ընդգծելով նրանց կարևորությունը ժամանակակից նկարչության զարգացման հարցում: Օրինակ ժամանակակիցներից ցուցադրվելու են Գերհարդ Ռիխտերի և Յան Կուսամայի աշխատանքները:
«Louis Vuitton»-ը ցուցահանդեսը բազմազան դարձնելու նպատակ ունի, այդ իսկ պատճառով էլ ներառել է տարատեսակ աշխատանքներ:
Եթե ունեք ցանկություն և հնարավորություն, դուք ևս կարող եք ներկա գտնվել ցուցահանդեսին: Այն անց է կացվելու փետրվարի 20-հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում:
Ամբողջությամբ՝ vnews.am