Ինչպե՞ս է պետք սնվել զարկերակային ճնշման առավել արդյունավետ վերահսկման համար
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է պետք սնվել զարկերակային ճնշման առավել արդյունավետ վերահսկման համար

Հիպերտոնիա ունեցող պացիենտներին ճնշման արդյունավետ վերահսկման եւ դրա բարձրացման պատճառով բարդությունների պրոֆիլակտիկայի  համար խորհուրդ է տրվում ոչ միայն բժշկի նշանակած բուժումն ընդունել, այլեւ հատուկ սննդակարգի հետեւել: Մասնավորապես՝

Կալիումով հարուստ մթերքներ օգտագործել

Կալիումն օգնում է կարգավորել օրգանիզմում նատրիումի մակարդակը, հետեւաբար նպաստում է ճնշման կարգավորմանը՝ օրական թարմ մրգերի եւ բանջարեղենի  5 չափաբաժինները կօգնեն լրացնել կալիումի անհրաժեշտ նորման: Կալիումի մեծ քանակություն կա նաեւ բրոկոլիում, նարնջի, նեխուրի, ավոկադոյի, սնկերի, ինչպես նաեւ բանանի մեջ:

Քիչ աղ օգտագործել

Պետք չէ բոլորովին հրաժարվել աղից, սակայն օգտակար է սահմանափակել դրա քանակը սննդակարգում, հատկապես հիպերտոնիայի դեպքում:  Օրական խորհուրդ է տրվում թեյի գդալի կեսից ավելի աղ չօգտագործել: Որպեսզի ավելի շատ աղ չօգտագործել, քան կարելի է, հարկավոր է խուսափել վերամշակված սննդամթերքներից, որոնք մեծ քանակությամբ աղ են պարունակում:

Շատ մագնիում օգտագործել

Մագնիումը նույնպես հարկավոր է զարկերակային ճնշման առավել արդյունավետ վերահսկման համար: Այս հանքանյութի կանոնավոր օգտագործումը արդյունավետորեն նպաստում է սիստոլիկ զարկերակային ճնշման նվազմանը: Օրական անհրաժեշտ քանակը կազմում է մոտ 400 մլ: Այն մեծ քանակությամբ պարունակվում է հնդկաձավարում, նուշում, սպանախում, սեւ լոբազգիներում եւ բրոկոլիում:

news.am