«Հինգ տոկոսն իրոք չտպավորող թիվ է». Կարեն Անտաշյան
Advertisement 1000 x 90

«Հինգ տոկոսն իրոք չտպավորող թիվ է». Կարեն Անտաշյան

Կառավարության ծրագրի ինքնանպատակ ընդդիմախոսներն, օրինակ՝ դաշնակները, ասում են, որ կանխատեսվող 5% տնտեսական աճը հեչ հեղափոխական ցուցանիշ չէ։ Իմ կարծիքով սա մանիպուլյատիվ քննադատություն է։

Հինգ տոկոսն իրոք չտպավորող թիվ է, բայց այստեղ մի նրբություն կա, եթե ի գիտություն ընդունենք, որ խաղի կանոնները հիմնավորապես փոխվել են՝ կոռումպացվածից արդար մրցակցայինի, մի մասն էլ փոխվելու ընթացքի մեջ են, օրինակ և հատկապես նոր հարկային օրենսգիրքը, ապա շատ օրինաչափ է, որ այս անցումային փուլում բիզնեսը հավելյալ արդյունքի գեներացման իմաստով դանդաղ աճի դինամիկա ցույց տա, և նոր քաղաքատնտեսական կանոնների վերջնական հաստատմանը սպասման իմաստով և դրանից հետո՝ կապիտալ ներդրումների պլանավորման և ծախսածածկման իմաստով։

Էս իմաստով տնտեսական հեղափոխություն կոչվածի համար բեկումնային տարի է ընթացիկը, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կհաստատվեն կայուն խաղի կանոններ և որքան թափանցիկ ու ազատ-մրցակցային կլինեն դրանք և ֆորմալ և փաստացի իմաստով։

Պատկերացրեք, որ դուք ունեք իշառվույտի խոպան արտ 3 հեկտար, և ոգեշնչված նոր հանգամանքներով վարկ եք վերցնում և այս խոպան արտը վարում ու ինտենսիվ կաթիլային ոռոգմամբ՝ կարկտապաշտպան ցանցով սև սալորի ու խնձորի այգի եք տնկում, կողքն էլ մինի-չորանոց ու սառնարան-պահեստ եք կառուցում, որ բերքի մի մասը չիր սարքեք, մի մասը՝ պահեստավորեք ու հարմար պահի արտահանեք Ռուսաստան։

Առնվազն առաջիկա 2-3 տարում ձեր տնտեսական գործունեության ցուցանիշնը հեղափոխական չեն լինելու, բայց սկսած 3-4 տարուց, դուք շանս ունեք ներառական, արտահանմանը միտված տնտեսական հեղափոխության մասը լինելու, եթե էդ ընթացքում ապահովվի ձեր աշխատանքի էժանությունն ու պարզությունը վարչական և ֆինանսական հաստատությունների հետ ներքին միջավայրում և ապահովվի ձեր սպառման շուկան արտաքին տնեսական միջավայրում։

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից:

 



Նման նյութեր