Katy Perry-ն մեղադրվում է ռասիզմի մեջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Katy Perry-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Gucci-ի նոր շապիկի շուրջ պտտվող սկանդալը դեռ նոր է հարթվել, հիմա էլ ռասիզմի մեջ մեղադրվում է երգչուհի Katy Perry-ի բրեդնը՝ Katy Perry Collections-ը:

Katy Perry Collections-ի նոր կոշիկները, որոնք  մարդու դեմք են հիշեցնում, դարձել են բրենդի շուրջ պտտվող մեծ սկանդալի պատճառ: Կոշիկների վրա մարդու աչքեր, բերան և քիթ կան. հենց այս էլեմենտներն էլ շատերին հիշեցրել են հայտնի blackface-ը, որը կատակաբաններն էին օգտագործում՝ մուգ մաշկով մարդկանց նմանակելու համար:

Այս անգամ էլ հաղթեց դժգոհությունների ալիքը. նորույթն արդեն հեռացվել է Katy Perry-ի հավաքածուից:

Katy Perry-ն հրապարակայնորեն ներողություն է խնդրել և ասել.

«Շատ էի տխրել, երբ իմացա, որ մեր նորույթը համեմատում են այնպիսի ցավոտ թեմայի հետ, ինչպիսին է հայտնի blackface-ը: Մենք ոչ ոքի նեղացնելու միտում չենք ունեցել»:

Հիշեցնենք, որ վերջերս Gucci-ն էլ դժգոհությունների արդյունքում ստիպված եղավ ներողություն խնդրել նորույթի համար և հեռացնել այն հավաքածուից:

vnews.am