
Անցած տարի երեք անգամ ճամփորդել եմ, երեք անգամ էլ մեկնել եմ Քութայիսիից: Գնացել եմ Բարսելոնա (գնալ-գալը` 140$), Կիպրոս (90$) և Աթենք (120$): Երևանից նույն թռիչքներն առնվազն չորս-հինգ անգամ ավելի թանկ կարժենային: Եթե ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, մարդիկ ու հատկապես երիտասարդները պետք է իրոք ազատ տեղաշարժվելու իրավունք ու հնարավորություն ունենան: Մինչև սա չլինի, ես հեռանկարային բարեփոխումների չեմ հավատա: Այն, որ կառավարությունը պետք է իր քաղաքացիների կողքին լինի, չպիտի միայն խոսքով լինի:
Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից: