Takprosto.cc կայքը գրում է, որ առողջ սնվելու կանոններին տիրապետելը չափազանց կարևոր է նորմալ քաշ ունենալու համար:
Կերեք ապրելու համար
Ուտելիքը նպատակ չէ, այլ կշտանալու միջոց: Միայն օգտակար մթերք օգտագործեք՝ անհրաժեշտ ֆիզիկական և հոգեկան որակներ ձեռք բերելու համար:
Ախորժակը մտացածին է
Կենդանիների մեծ մասն ուտում է այն ժամանակ, երբ քաղցած է: Իսկ մարդը, ով սովորել է առատությանը, վաղուց շեղվել է սրանից:
Կյանքի հյութը
Բոլորը գիտեն, որ օրգանիզմի մեծ մասը բաղկացած է ջրից: Հենց նրա որակից և քանակից է կախված նյութափոխանակությունը և՝ ոչ միայն:
Զգացեք ուտելիքի համը
Երբեք մի շտապեք շատ ուտել: Սնունդը բերանում պետք է մնա այնքան ժամանակ, քանի դեռ չեք զգացել դրա համը: Դա հնարավորություն է տալիս մաքսիմում համեղ համեր զգալ՝ մինիմում ուտելիք օգտագործելով:
Կենտրոնացեք ուտելիքի օգտագործման վրա
Չի կարելի ուտելիքի օգտագործումը համատեղել այլ գործողությունների հետ, որոնք շեղում են ձեր ուշադրությունը:
Մի կերեք քնելուց առաջ
Մի կերեք քնելուց նվազագույնը 3-4 ժամ առաջ: Սնունդը մարսվում է այն ժամանակ, երբ մարդ շարժման մեջ է:
Մի տանջեք ձեզ
Եթե որոշել եք փոխել սննդակարգը, դա աստիճանաբար արեք, որպեսզի օրգանիզմը կարողանա հարմարվել դրան:
Օրգանիզմի մաքրում
Առողջությունը պահպանելու համար պետք է օրգանիզմը պարբերաբար մաքրել: Եթե ձեր առողջությունը թույլ է տալիս, կարող եք շաբաթվա ընթացքում մեկ օր ոչինչ չուտել: Այդ ընթացքում բոլոր օրգանները հանգստանում են, ինքնամաքրվում և վերականգնվում: Դա թույլատրվում է անել միայն մասնագետի հսկողության պայմաններում՝ բուժզննում անցնելով և խորհրդատվություն ստանալով:
Դու այն ես, ինչ ուտում ես
Օրգանիզմը կազմվում է նրանից, ինչ այն ստանում է:
Անհատական մոտեցում
Սննդակարգ ընտրելով՝ մի մոռացեք ինքնազգացողության մասին: