Կոկոսի յուղը քաշի նվազեցման համար. ինչպես օգտագործել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոկոսի յուղը քաշի նվազեցման համար. ինչպես օգտագործել

Եթե ցանկանում եք առողջ մնալ և պայքարում եք ավելորդ կիլոգրամների դեմ, կարող եք կոկոսի յուղը ներառել ձեր սննդակարգում։ Այն օգնում է նիհարել, քանի որ կարող է օգնել նվազեցնել քաղցի զգացումը և բավական երկար ժամանակ հագեցվածության զգացում ունենալ։ Fivelivingadvice.com կայքը գրում է, որ բացի այդ, կոկոսի յուղը նպաստում է էներգիայի մակարդակի բարձրացմանը, ինչն օգնում է այրել ավելորդ ճարպը։  Հաճելին այն է, որ կոկոսի յուղը ձեզ ոչ միայն կօգնի ավելորդ քաշից ազատվելու գործընթացում, այլև կնվազեցնի որովայնի հատվածում կուտակվող վտանգավոր ճարպը։

Բացի քաշի նվազեցմանը նպաստելուց՝ կոկոսի յուղն այլ օգտակար հատկություններ ևս ունի.

օգնում է հսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացումը

օրգանիզմին օգնում է պայքարել վարակների դեմ

օգնում է բորբոքումների դեպքում

խոնավեցնում է մաշկն ու մազերը։

coconut-oil-lg

Ինչպես օգտագործել ավելորդ քաշի դեմ պայքարում

Սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ կոկոսի յուղն օգտագործելը լավագույն որոշումը կլինի, քանի որ այն զգալիորեն կնվազեցնի ախորժակը և կօգնի հագեցվածության զգացում ունենալ։ Արդյունքում՝ քիչ քանակով մթերք ընդունելով՝ կհագենաք։ 1-2 գդալ կոկոսի յուղը խառնեք մեկ բաժակ տաք ջրի կամ բուսական թեյի հետ՝ ըստ ճաշակի։

Որքան կոկոսի յուղ է պետք օգտագործել՝ կախված քաշից

մինչև 54 կգ քաշի դեպքում՝ օրվա ընթացքում՝ 3 ճաշի գդալ, ուտելուց առաջ՝ 1 ճաշի գդալ

54-72 կգ քաշի դեպքում՝ օրվա ընթացքում՝5 ճաշի գդալ, ամեն ուտելուց առաջ՝ 1.5 գդալ

72 կգ-ից բարձր քաշ ունենալու դեպքում՝ օրվա ընթացքում՝ 6 ճաշի գդալ, ուտելուց առաջ՝ 2 ճաշի գդալ։

Ուշադրություն։ Եթե օրգանիզմում խոլեստերինի մակարդակը բարձր է, մինչ օգտագործելը խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը