Որովայնի փքվածության 8 պատճառ. ինչպես ազատվել
Advertisement 1000 x 90

Որովայնի փքվածության 8 պատճառ. ինչպես ազատվել

Որովայնի փքվածությունը տհաճ խնդիր է, որը բավական տարածված է: Fabiosa.ru-ն ներկայացրել է խնդրի մի քանի պատճառ և դրանից ազատվելու եղանակներ:

Չափից շատ ուտելը: Սա ամենատարածված պատճառներից է, որը որովայնի փքվածության է հանգեցնում: Այն ուղեկցվում է որովայնում ծանրության զգացմամբ: Տհաճ զգացողություններից խուսափելու նպատակով փոքր չափաբաժնով կերեք:

Ծանր, յուղոտ մթերքի օգտագործում: Ճարպերն ածխաջրերից ու սպիտակուցներից երկար են մշակվում: Այդ պատճառով յուղոտ մթերքը ոչ միայն հագեցածության զգացում է պարգևում, այլև որովայնի փքվածության պատճառ է դառնում:

Շտապողականություն: Կերեք մանր կտորներով՝ մանրամասն ծամելով մթերքը:

Արհեստական քաղցրացնող միջոցներ: Սրանց մեծ մասը սորբիտոլ և ֆրուկտոզա են պարունակում: Դրանք ամբողջությամբ չեն մշակվում, ինչի արդյունքում հանգեցնում են որովայնի փքվածության: Ցանկալի է դրանք առհասարակ բացառել սննդակարգից:

Ամբողջահատիկ ցորեն: Սրանք հարուստ են բջջանյութով, բայց կարող են նաև որովայնի փքվածության պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար պարտադիր չէ հրաժարվել այս մթերքից: Պարզապես օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմեք:

Գրգռված աղու համախտանիշ: Այս խնդիրն ուղեկցվում է փքվածությամբ, որովայնի ցավով, դիարեայով: Եթե համապատասխան ախտորոշումը դրվել է բժշկի կողմից, հարկավոր է սննդակարգում փոփոխություններ կատարել:

Գազերի կուտակում: Գազերի կուտակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում լավ ծամել մթերքը, սննդակարգից բացառել կամ նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որոնք մեծ քանակով գազերի առաջացման պատճառ են դառնում:

Հորմոններ: Այսպիսի իրավիճակ առավել հաճախ նկատվում է կանանց շրջանում՝ դաշտանային ցիկլի ընթացքում: Դա տեղի է ունենում պրոգեստերոնի մակարդակի բարձրացման արդյունքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը