Բաղադրիչներ
- Սունկ – 1 կգ
Մարինադի համար
- Սխտոր – 5-7 ատամիկ
- Ձիթայուղ – 160 մլ
- Գինու քացախ (5%) – 80 մլ
- Սև աղացած պղպեղ – 1/2 թ/գ
- Դափնու տերև – 1 հատ
- Բուրավետ պղպեղ – 3 հատ
- Աղ – 1 թ/գ
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Սունկը լվանալ, խոշոր կտրատել:
- Մարինադի համար խառնել բոլոր բաղադրիչները:
- Մարինադը լցնել սնկի վրա, ավելացնել մաղադանոս և մանրացրած սխտոր:
- Դնել սունկը սառնարանի մեջ 5 ժամ, որից հետո կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը