Խմորը խառնելու համար հատուկ սարքեր պետք չեն, օգտագործեք Ձեր ձեռքերը:
Բաղադրիչներ
- Ալյուր – 1.5 բաժակ
- Փափուկ մարգարին – կես փաթեթ
- Շաքարավազ – 1.5 ճ/գ
- Տաք կաթ – կես բաժակ
- Հում խմորիչ – կես փաթեթ (50 գ)
- Ձվի դեղնուց – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Խմորիչը լցնել տաք կաթի մեջ, ավելացնել փափուկ մարգարինը, շաքարավազը և մյուս բաղադրիչները:
- Խմորը խառնել ձեռքերով: Անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել:
- Խմորագունդը դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարանի մեջ:
- Այսպիսի խմորը սառնարանում կարող եք պահել 4 օր:
- Թխել կարելի է 40 րոպե անց:
- Խմորը հարմար է ցանկացած թխվածքի համար՝ կարկանդակներ, բելյաշ, վատրուշկա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը