«Օսկար» մրցանակաբաշխությունն արդեն անցյալում է, սակայն այս տարվա հաղթողների քննարկումը դեռևս լայնորեն շարունակվում է համացանցում: Երկրպագուները շարունակում են նաև քննարկել և հիանալ իրենց սիրելի աստղերի կերպարներով. Չէ՞որ նրանք այդքան երկար պատրաստվում են նման մեծամասշտաբ միջոցառումներին, որտեղ պետք է ամբողջ հմայքով ներկայանան հանրությանը: Եվ որքան հաճելի է, երբ համաշխարհային աստղերն իրենց ամենապատասխանատու օրերի look-երը վստահում են հայ դիզայներներին:
Այո, այո, «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում ևս փայլեց հայկական ձեռագիրը: Ամերիկահայ դիզայներ Մարիաննա Հարությունյանի հետևորդները նրա ոճը հաստատ չեն շփոթի մեկ այլ դիզայների ոճի հետ: Մարիաննայի զարդերն արդեն փայլել են համաշխարհային տարբեր աստղերի look-երում՝ Բեյոնսե, Գվեն Ստեֆանի, Ջենիֆեր Լոպես, Կարա Դելևին, Նիկի Մինաժ, Փինք, Լեդի Գագա և այլ դիվաներ, որոնք բառի բուն իմաստով միշտ փայլել են Մարիաննայի շնորհիվ: Այսպիսով՝ «Օսկար»-ին այդ փայլը ևս մեկ անգամ ցուցադրեց երգչուհի Մադոննան՝ կրելով Մարիաննայի հեղինակած ոսկյա գլխազարդը, որը պատրաստված էր բյուրեղյա քարերից: Փոփ-թագուհին, ի դեպ, Մարիաննային դիմել է միջոցառումից ընդամենը ժամեր առաջ:
Հայ դիզայները NEWS.am STYLE-ին պատմել է՝ ինչպես է կարողացել ընդամենը 12 ժամում գլուխ բերել աստղային առաջարկն ու ապահովել Մադոննայի փայլուն տեսքը:
Մարիաննան առաջին անգամ չէ, որ համագործակցում է համաշխարհային աստղի հետ: Նա Մադոննայի համար հեղինակել է զարդեր նաև երգչուհու համերգային շոուների ժամանակ:
«Նրա հետ աշխատելն, իսկապես, երազանք է: Նա այնպիսի կուռք է… Իսկապես, մեծագույն պատիվ էր իմանալը, որ նա ցանկություն էր հայտնել, որ հենց ես ստեղծեմ իր համար որևիցե զարդ այդ երեկոյի համար»:
Բայց կյանքում, իհարկե, ոչինչ հեշտ չի տրվում: Ժամանակի սղության պատճառով Մարիաննան ստիպված է եղել մի ամբողջ գիշեր անցկացնել արթուն, որպեսզի հուսխաբ չանի փոփ դիվային.
Ամբողջությամբ՝ style.news.am