Ժամանակակից ճարտարապետների մեջ տարածված միտում է վերադարձը դեպի բնական հումքը : Որպես շինանյութ օգտագործվում է տեղական արտադրության հումքը, հայտնում է BBC-ն:
Օրինակ՝ Իտալիայի ծովափում տուն է կառուցվել հրաբխային մոխրից: Այդ նյութն ունի հիանալի ջերմամեկուսից հատկություն և էկոլոգիապես անվնաս է:
Իտալական O-CO2 Architettura sostenibile ընկերության ճարտարապետները որպես հիմնական նյութ օգտագործել են տուֆը: Դա քար է, որը հրաբխի ժայթքումից հետո գոյանում է քարացած մոխրից: Դրանից կառուցվել է մասնավոր տուն Casa G-M անվանմամբ:
Տունը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Հաստ պատերը մշակված են կավով, կրաքարով և կակտուսի մանրաթելերով: Դա տան տերերի համար ապահովում է հարմարավետ ջերմաստիճան: Ամռանը սենյակներում հով է, ձմռանը՝ տաք: Տունն ունի արևային մարտկոցներ, ինչպես նաև բնական օդափոխություն: