
Arts in the City կայքը գրում է՝ հունվար ամսից սկսած նկարիչ Ֆրանցիսկոս Էսուս Կալյուն իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Նա իր՝ վառ գույներով, պարզունակ մոնումենտալ կտավներից մեկը ցուցադրում է Փարիզի ամենահայտնի հուշարձանների և զբոսաշրջային այլ վայրերում։
Իսկ ի՞նչ է անում հետո
Նկարիչը նստում է մի աթոռակի վրա, իր կողքին դնում ‹‹Ցուցադրեք ինձ›› գրությամբ վահանակ և ուղղակի սպասում։ Թվում է՝ հաղորդակցության հրաշալի միջոց է։
Իրականում «Վաղաժամ մեծացած երեխա» կեղծանվամբ Ֆրանցիսը այս կերպ փորձում է պատկերասրահում ցուցադրվելու հնարավորություն ձեռք բերել։ «Վաղաժամ մեծացած երեխան», սակայն, ամբողջությամբ նորեկ չէ այս ոլորտում։ 29 տարեկան արտիստը 2018 թվականին Դաքարում անցկացված ցուցահանդեսում արդեն իսկ ցուցադրել է իր կտավները ։
Այսպիսով, ո՞ր պատկերասրահը իր հովանու տակ կառնի ճարպիկ ու հնարամիտ այս նկարչին։
Նշենք նաև՝ վերջերս Ֆրանցիսը ժամանակավոր ցուցադրություն է ունեցել նաև Փարիզում՝ օդապարիկի մեջ։ Երազանքը կարելի է իրականացված համարել: