Բաղադրիչներ
- Հավի լյարդ – 1 կգ
- Սոխ – 3-4 հատ
- Համեմ – 1 փունջ
- Չիլի
- Աղացած համեմի սերմ
Պատրաստման եղանակը
- Լյարդը լվանալ և մաքրել ճարպից և թաղանթից:
- Կտրատել երեք մասի:
- Լյարդը լցնել տաք բուսայուղով տապակի մեջ, ծածկել:
- Կտրատել սոխը և համեմը:
- Հենց լյարդից հյութ դուրս գա, ավելացնել չիլի, սոխ և ծածկել կափարիչով մի քանի րոպե, որպեսզի սոխը փափկի, հետո վերցնել կափարիչը, աղ ցանել և կարմրացնել լյարդը՝ սոխի հետ:
- Ավելացնել աղացած չիլի և համեմ, ծածկել և թողնել ևս երկու րոպե:
- Հետո ավելացնել խմելի-սունելի, աղացած համեմի սերմ, խառնել և թողնել ծածկած ևս մի քանի րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը