Բաղադրիչներ
- Ալյուր – 250 գ
- Կարագ – 150 գ
- Փափուկ կաթնաշոռ – 250 գ
- Աղ – 1/4 թ/գ
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը և կարագը խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Այնուհետև ավելացնել աղ և ալյուր:
- Խառնել խմորը:
- Խմորը փաթաթել թաղանթով և թողնել սառնարանում 24 ժամ, իսկ ավելի լավ է՝ 3-4 օր:
- Խմորը չի սիրում տաք վայրում երկար ժամանակ մնալ, այնպես որ, պետք է արագ աշխատել սառը խմորի հետ:
- Այս խմորից կարելի է պատրաստել ցանկացած քաղցր խմորեղեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը