Բաղադրիչներ
- Շամպինիոն – 0.5 կգ
- Կաղամբ – 1 փոքր կաղամբ
- Տոմատի մածուկ – 1-2 ճ/գ
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
- Ձիթայուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Կտրատել կաղամբը, աղ ցանել և միջին կրակի վրա շոգեխաշել: Մի փոքր ջուր լցնել, ավելացնել նաև տոմատի մածուկը:
- Սունկը տապակել և ավելացնել կաղամբի վրա:
- Բոլորը միասին շոգեխաշել՝ մինչև կաղամբի փափկելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը