Ժնևում Bugatti-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք հիպերքարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժնևում Bugatti-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք հիպերքարը

Ժնևի ավտոսրահում ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք La Voiture Noire հիպերքարը՝ Bugatti ապրանքանիշից: Նորույթի անվանումը թարգմանաբար նշանակում է «Սև ավտոմեքենա»:

Նորույթն ստեղծվել է Chiron մոդելի հիման վրա ֆրանսիական ապրանքանիշի 110-ամյա հոբելյանի առթիվ: Ի տարբերություն իր նախորդ մոդելի՝ La Voiture Noire-ն համալրվել է ածխածնային մանրաթելից պատրաստված թափքով և 1936 թվականի արտադրության Type 57SC մոդելի ոճով ստեղծված դիզայնով:

Մեքենան ստացել է 8 լիտր ծավալային W16 շարժիչ, որը 1500 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2,5 վայրկյանում:

Չնայած 16,5 մլն եվրո տպավորիչ գնին՝ մեքենան արդեն վաճառվել է: Այս մասին հայտնել է Bugatti ընկերության նախագահ Ստեֆան Վինկելմանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հիպերքարը ձեռք է բերել Volkswagen Group-ի նախկին ղեկավար Ֆերդինանտ Պիխը՝ լեգենդար Ֆերդինանդ Պորշեի թոռը:

blognews.am