Ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության համաշխարհային սեկտորը 2018 թվականին ապահովել Է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 10,4 տոկոսը, իսկ ճյուղի աճի տեմպերը դրամական արտահայտությամբ ավելի քան կրկնակի բարձր են եղել, քան տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում:
Սեկտորի տնտեսական ազդեցության եւ սոցիալական կարեւորության մասին Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) ամենամյա հետազոտության համաձայն, 2018 թվականին զբոսաշրջության շուկայի ծավալը հասել Է ռեկորդային 8,8 տրլն ԱՄՆ-ի դոլարի: Ճյուղն աճ Է արձանագրում ութերորդ տարին անընդմեջ, 2018 թվականին աճը դրամական արտահայտությամբ կազմել Է 3,9 տոկոս: Դա բարձր Է նաեւ համաշխարհային տնտեսության աճի տեմպերից (3,2 տոկոս՝ 2018 թվականին) եւ նրա այնպիսի հանգուցային ճյուղերի աճի տեմպերից, ինչպիսիք են առողջապահությունը (+3,1 տոկոս), տեղեկատվական տեխնոլոգիաները (+1,7 տոկոս), ֆինանսական ծառայությունները (+1,7 տոկոս): Տարեկան արտահայտությամբ 2018 թվականին զբոսաշրջությունից ավելի արագ Է զարգացել միայն արդյունաբերության սեկտորը (+4 տոկոս): WTTC-ի տվյալներով՝ սեկտորի ընդհանուր կառուցվածքում օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտների բաժինը 2017 թվականի 27,3 տոկոսից 2018 թվականին աճել Է մինչեւ 28,8 տոկոս: Դա նշանակում Է, որ գլոբալ տուրիստական շուկայի ծավալի 71,2 տոկոսը ապահովում են ներքին զբոսաշրջիկները: