Ֆրանսիայում ծրագրում են 2020 թվականից թույլատրել անվարորդ ավտոբուսների օգտագործումը. CNEWS
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում ծրագրում են 2020 թվականից թույլատրել անվարորդ ավտոբուսների օգտագործումը. CNEWS

Ֆրանսիայի իշխանությունները պլանավորում են ընդհանուր օգտագործման ճանապարհներին անվարորդ ավտոբուսների առեւտրային օգտագործումը թույլատրել 2020 թվականից: Այդ մասին մարտի 7-ին հայտնել Է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բոռնը՝ հանդես գալով CNEWS հեռուստաալիքի եթերում:

«Սկսած 2020 թվականից՝ մենք ցանկանում ենք թույլատրել ինքնավար շաթլների (ավտոբուսների) (օգտագործման հետ կապված) ծառայությունները»,-հայտարարել Է նա: Բոռնի խոսքով՝ այժմ երկրում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնց համար երկու, երբեմն նաեւ երեք ավտոմեքենա Է պահանջվում ամենօրյա գործերը կատարելու, օրինակ՝ երեխաներին դպրոց տանելու համար:

«Անհրաժեշտ Է առաջարկել ապագայի տրանսպորտի այլ ծառայություններ, օրինակ՝ ինքնավար շաթլների հաշվին,-նշել Է նա:-Դրանք կլինեն 10-12 տեղանոց մեքենաներ: Այժմ կա երկու ստարտապ. մեկը՝ Թուլուզի, մյուսը՝ Լիոնի մերձակայքում: Եմ կարծում եմ, որ մեր երկրի համար կարեւոր Է ունենալ ինքնավար ավտոմոբիլներ, հարկավոր Է զարգացնել նմանօրինակ շաթլներ օգտագործող ծառայությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: