55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը:
Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։
1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։
1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1981 թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։
1986-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։
1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։
1990-1992 թթ մասնակցել է Արցախի պատերազմին։
2005 թ-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։
2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։
«Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ։
Պարգևները
- «Պատվի համար» շքանշան
- «Ծովակալ Իսակով» շքանաշան
- ՀՀ վարչապետի շքանշան
- «Երկրապահ» շքանշան
- «Ղարաբաղ-մայրական շնորհակալություն» շքանշան
Ներկայացնում ենք Արեգ Նազարյանի՝ հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարները.
Ստորև՝ «Այաս» ընկերության արխիվային լուսանկարները: