Դերասանուհի Արևիկ Գևորգյանին ժամանակին հեռուստաեթերում հաճախ կարող էինք տեսնել, սակայն վերջին շրջանում դերասանուհու մոտ հեռուստատեսային դադար է։
Նախագծերից բացակայությունը, դերասանուհու խոսքով, գիտակցված է եղել և իր որոշմամբ, առաջարկներ ստացել է ու շարունակում է ստանալ։
«Մի քանի տարի առաջ ինձ մոտ բավականին հագեցած գրաֆիկ էր՝ ուսանողական տարիներ, ներկայացումներ, նկարահանումներ։ Սակայն եկավ պահ, երբ բոլոր սլաքները տանում էին դեպի դադար։ Հիմա գիտակցված վերադարձի ժամանակն է»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ այս փուլում իր մոտ գարուն է և զարթոնք ամեն ինչում՝ թե՛ մտքում, թե՛ սրտում, թե՛ շուրջբոլորը:
«Արտաքինիս հետ կտրուկ չեմ՝ ներդաշնակ եմ ինձ հետ և իմ մեջ: Եթե կերպարս է պահանջում փոփոխություն, համարձակ կգնամ այդ քայլին, իսկ կյանքում սիրում եմ ներքին փոփոխություններ, որոնք աչքերի մեջ են արտացոլվում»,- փիլիսոփայական մոտեցմամբ պատասխանեց դերասանուհին։ Հարցազրույցի սկզբում էլ Արևիկը խոսեց ներքին զարթոնքի մասին։ Թե որքանո՞վ է այն կապված դերասանուհու անձնական կյանքի հետ, մեկնաբանել չցանկացավ։
Ամբողջությամբ՝ life.tert.am