Կարճ սանձիկ
Advertisement 1000 x 90

Կարճ սանձիկ

Կարճ սանձիկը (short frenulum) կանխում է թլիպի մաշկի դեպի հետ տեղաշարժն ու առնանդամի գլխիկի լիարժեք բացումը: Հետևաբար, այս պարագայում էրեկցիայի ժամանակ առաջանում են առնանդամի գլխիկի թեքվում դեպի ներքև, իսկ սեռական հարաբերության ժամանակ` ցավեր, արյունահոսություն, տհաճ ու խանգարող զգացողություն: Այս բոլորն ունեն բացասական ազդեցություն տղամարդու սեռական կյանքի և ինքնավստահության վրա:

Կարճ սանձիկի պատճառով էրեկտիլ շրջանում նույնպես դժվարանում է առնանդամի մուտքը հեշտոց` երբեմն բերելով հեշտոցի պատի գրգռման: Խախտվելով սերմնաժայթքման ուղղությունը, երբեմն նաև անպտղության պատճառ է դառնում:

Կարճ սանձիկը հաճախ հանդիպում է ֆիմոզի ժամանակ, սակայն լինում են նաև առանձին դեպքեր:

Կարճ սանձիկի բուժումը միայն վիրահատական է: Ֆիմոզի ժամանակ թլպատումն (circimcision) ու սանձիկի հատումը հիմնականում կատարվում է միաժամանակ, իսկ միայն կարճ սանձի դեպքում կատարվում է սանձիկի պլաստիկա (frenuloplasty):

Սանձիկի պլաստիկան կատարվում է տեղային ցավազրկման ներքո, սանձիկը հատվում է հորիզոնական կտրվածքով, այնուհետև ուղղահայաց կարվում է:

Վիրահատությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն 2-4 շաբաթ:

urolog.am