Tesla մեքենաշինական ընկերությունը թողարկել է իր նոր մոդելը` ամենագնաց Model Y-ը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկն իրենց ստեղծած էլեկտրամեքենան ցույց է տվել Լոս Անջելեսում կազմակերպված ցուցադրության ժամանակ, որը հեռարձակվել է Youtube–ի ուղիղ եթերում և Tesla ընկերության պաշտոնական կայքում։
Նոր մեքենայի ամենաէժան տարբերակը հասանելի կլինի 2021 թվականի գարնանը` 39 հազար դոլարով, իսկ ամենաթանկը` Model Y Performance-ը, որը կարժենա 60000 դոլար, հասանելի կլինի 2020 թվականի աշնանը։
Ամենաէժան տարբերակն առանց լրացուցիչ լիցքավորման կկարողանա անցնել 370 կիլոմետր, 100 կմ/ժ արագություն կհավաքի 5.9 վայրկյանում, մաքսիմալ արագությունը կհասնի մինչև 193կմ/ժ–ի և, ըստ գնորդի ցանկության, կունենա մինչև յոթ նստատեղ։
Իսկ 60 հազար դոլար արժեցող մոդելը մեկ ամբողջական լիցքավորման դեպքում կկարողանա անցնել 451 կմ։ Մեկ ժամում առավելագույնը կանցնի 241 կմ։