Բաղադրիչներ
- Ձու – 3 հատ
- Ալյուր – 150 գ
- Շաքարավազ – 300 գ
- Սերուցք (33%) – 250 մլ
- Մասկարպոնե – 250 մլ
- Կաթնային շոկոլադ – 100 գ
- Բալի կոմպոտ – 1 բանկա
Պատրաստման եղանակը
- Հարել ձուն 150 գ շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
- Խմորը լցնել յուղապատ 26 սմ կաղապարի մեջ և թխել 20-25 րոպե 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում:
- Թխված շերտի (առանց կաղապարից հանելու) վրա լցնել կոմպոտի հյութը: Հետո վրան շարել կոմպոտի բալերը:
- Կրեմը պատրաստելու համար սերուցքը հարել մնացած շաքարավազի հետ: Ավելացնել մասկարպոնեն և զգուշությամբ խառնել:
- Մանր քերիչով անցկացնել շոկոլադը:
- Կրեմը լցնել բալի վրա, վրան շոկոլադ շաղ տալ, ծածկել և մատուցելուց առաջ մոտ 6 ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը