Սնկով փլավ. անուշաբույր, համեղ և պարզ
Advertisement 1000 x 90

Սնկով փլավ. անուշաբույր, համեղ և պարզ

Բաղադրիչներ

  1. Բրինձ – 2 բաժակ
  2. Շամպիոնիոն – 500 գ
  3. Գազար – 1 հատ
  4. Սոխ – 1 հատ
  5. Սխտոր – 2 հատ
  6. Չիլի պղպեղ
  7. Ջուր – 2 բաժակ
  8. Համեմունքներ՝ զիրա, խնկածաղիկ, աղ, պղպեղ, համեմունք փլավի համար

Պատրաստման եղանակը

  1. Գազարը շերտատել, սոխը և շամպինիոնը կտրատել:
  2. Սոխը տապակել ձիթայուղով բարձր կրակի վրա՝ մինչև ոսկեգույն դառնալը, հետո ավելացնել գազարը և շապինիոնը:
  3. Ավելացնել համեմունքները և մի փոքր ջուր, շոգեխաշել մի քանի րոպե:
  4. Հետո ավելացնել բրինձը, ուղղել կաթսայով մեկ, չխառնել:
  5. Ջուր լցնել, ավելացնել սխտոր և չիլի, ծածկել կափարիչով և պատրաստել 7 րոպե՝ բարձր կրակի վրա:
  6. Կրակը իջեցնել մինիմումի և եփել մինչև լրիվ պատրաստ լինելը:
  7. Խառնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը