Մարիխուանան օգնում է կանանց ուժեղ օրգազմ ապրել․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Մարիխուանան օգնում է կանանց ուժեղ օրգազմ ապրել․ հետազոտություն

Մարիխուանան երկու անգամ բարձրացնում է օրգազմ ապրելու կանանց հնարավորությունները։ Այս մասին ասվում է Սենտ Լուիսի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Sexual Medicine ամսագրում։

Հետազոտության մեջ ներգրավվել է 373 կին։ Նրանք պատասխանել են սեքսուալ առողջության (սեքսուալ գրգռվածություն, սեռական ակտի ժամանակ ցավ կամ դրա բացակայություն և այլն) հետ կապված հարցերի, ինչպես նաև պատմել են մարիխուանայի օգտագործման դեպքերի մասին։

Հարցվածների մոտ 47 տոկոսը խոստովանել է, որ մարիխուանա է ծխել, ընդ որում, նրանցից 34 տոկոսը հայտարարել է, որ դա արել է սեքսից անմիջապես առաջ։

Վերլուծելով ստացված տվյալները՝ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ կանանց սեքսուալ ապրումները տարբերվում են կախված նրանից ծխել են արդյոք նրանք մարիխուանա, թե ոչ։ Այսպես, մարիխուանայի սիրահարները հայտնել են ավելի ուժեղ սեռական հակման, ավելի ուժեղ օրգազմի, ինչպես նաև՝ սեքսի ժամանակ ցավի նվազման մասին։

Այսպիսով, կանանց մոտ, ովքեր հաճախ են մարիխուանա ծխում (այդ թվում՝ սեքսից առաջ), ուժեղ օրգազմ ապրելու հնարավորությունը 2,13 անգամ ավելի շատ է՝ համեմատած նրանց հետ, ովքեր մարիխուանա չեն փորձել։

Գիտնականները նշում են, որ ստացված տվյալները համաձայնեցվում են կանանց սեքսուալ վարքագծի վրա մարիխուանայի ազդեցության վերաբերյալ նախորդ հետազոտությունների հետ։ Կանաբիսի ազդեցության մեխանիզմները դեռևս ուսումնասիրված չեն, սակայն մասնագետները չեն բացառում, որ կանաց սեռական ֆունկցիաները լավանում են տագնապի և սթրեսի մակարդակի նվազման հաշվին։

Սրա հետ մեկտեղ, մարիխուանայի օգտագործումից հետո փոփոխվում է ժամանակի զգացողությունը, ինչը երկարաձգում է հաճելի զգացողությունները սեքսի ժամանակ։ Դա կարող է անբռնազբոս դարձնել կնոջը, բարձրացնել իր հանդեպ վստահությունը, ինչպես նաև մղել անկողնում փորձարկումների։

med.news.am