Շվեդիայի Volvo Cars ավտոարտադրողը 2020 թվականից իր ավտոմոբիլների բոլոր մոդելները կհանդերձի հատուկ խցիկներով, որոնք ունակ կլինեն ի հայտ բերել վարորդի հոգնածությունը կամ հարբեցման վիճակը: Մարտի 20-ին այս մասին ընկերությունը հայտնել է մամուլի տեղեկագրում:
«Մենք դիտարկել ենք ճանապարհին պոտենցիալ վտանգի երկու ոլորտ. ցրված և հարբած վարորդներ,- նշված է հաղորդագրության մեջ:- 2020 թվականից բոլոր նոր Volvo-ները կսարքավորվեն ներքին խցիկներով, որոնք կհսկեն վարորդներին: Դրանք ոչ թե կձանձրացնեն, այլ աջակցություն և օգնություն կցուցաբերեն, երբ անհրաժեշտ լինի»:
Համակարգի ակտիվ միացում կլինի, եթե այն որոշի, որ վարորդի պահվածքը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել նրա առողջության և կյանքի համար: Օրինակ, ավտոմոբիլի կառավարմանն ակտիվ մասնակցության բացակայության դեպքում կամ եթե վարորդը փոքր-ինչ իջել է նստոցին և ննջել: Այդ դեպքում ավտոմեքենան ինքն է սկսում արգելակել, այնուհետև թեքվում է ճամփեզր և լիովին կանգ առնում:
Մարտ ամսվա սկզբին Volvo-ն նաև հայտարարել է, որ 2020 թվականից անվտանգության ապահովման նպատակով թողարկվող ավտոմեքենաներում արագությունը կսահմանափակի մինչև 180 կիլոմետր/ժամ: