
Բաղադրիչներ
- Խնձոր – 1.2 կգ
- Դդում – 800 գ
- Կիտրոնի կեղև – 1 հատ
- Շաքարավազ – 1 կգ
Պատրաստման եղանակը
- Կտրատել դդումը և խնձորը:
- Շոգեխաշել տապակի մեջ մինչև փափկելը:
- Տաք վիճակում անցկացնել մաղով:
- Ավելացնել շաքարավազը և կիտրոնի կեղևը:
- Եփել ցածր կրակի վրա մինչև ճիշտ պնդության հասնելը:
- Երբ պովիդլոն սկսի պոկվել կաթսայի հատակից, լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը