Գիտնականները ցրել են միֆն այն մասին, որ մրցումներից առաջ սեքսից հրաժարվելը բարձրացնում է մարզիկների դիմացկունությունը:
Ջորջիա նահանգի համալսարանի հետազոտողները 8 մարդու մասնակցությամբ փոքրիկ փորձ են անցկացրել՝ հասկանալու համար արդյոք սեքսն ազդում է ֆիզիզկական ցուցանիշների վրա, թե ոչ:
Կամավորները ստիպված են եղել ինտենսիվ մարզվել՝ ձգումներ անել, ցատկել, բռնելու ուժի թեստեր անցնել և այլն:
Մարզումների նախօրեին՝ գիշերը, նրանք պետք է կամ սեքսով զբաղվեին կամ զսպեին իրենց կամ 15 րոպե յոգայով զբաղվեին: Մինչդեռ մարզումների արդյունքներով մարզվողների միջև ոչ մի էական տարբերություններ չեն հայտնաբերվել:
Չնայած նման հետաքրքրիր արդյունքներին գիտնականները դեռ չեն շտապում վերջնական եզրակացություններ անել՝ նշելով ավելի զանգվածային հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Փորձի արդյունքները հրապարակվել են Sexual Medicine ամսագրում: